Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ասում են...

Ասում են...
13.12.2016 | 00:17

...թե, չնայած եռակողմ դաշինքին, հակասությունների ալիք է բարձրացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում՝ իրար չեն հասկանում Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը։

Վերջինս փորձում է կուսակցությունը տանել դեպի արմատական ընդդիմադիր հատված, իսկ Նիկոլ Փաշինյանը «չափավոր» ընդդիմադրի կարգավիճակն է նախընտրում։ Ասում են՝ այս դիմակայությունը կարող է նաև տրոհման պատճառ դառնալ, սակայն ՔՊ-ում հակված են ամեն ինչ անելու, որ մինչև ընտրություններ թվացյալ համերաշխությունը պահպանվի։

Դիտվել է՝ 7300

Մեկնաբանություններ